https://arm.sputniknews.ru/20261129/dimankarnerum-pntrum-em-mer-zhvoghvovrdi-havaqakan-khightshy-gevvorg-meltvonjan-109746574.html
Դիմանկարներում փնտրում եմ մեր ժողովրդի հավաքական խիղճը․ Գևորգ Մելտոնյան
Դիմանկարներում փնտրում եմ մեր ժողովրդի հավաքական խիղճը․ Գևորգ Մելտոնյան
Sputnik Արմենիա
Արվեստագետը շեշտում է, որ իր նպատակն է մեր մեջ արթնացնել մեր միասնականության չբացահայտված տաղանդը։ 29.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-29T15:05+0400
2026-11-29T15:05+0400
2026-11-29T15:05+0400
տեսանյութեր
նկարիչ
հայ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/19/109739126_0:0:1920:1080_1920x0_80_0_0_e3cff4f7fcad33182c54b065f6dbb78e.jpg.webp
Դիմանկարը պարզապես մարդու արտաքինի պատկերումը չէ, այլ նրա ներաշխարհի, մարդկային հարաբերությունների և հասարակության խորքային շերտերի բացահայտման հնարավորություն։ Այս մասին «Ուրիշ նորությունների» եթերում ասում է նկարիչ Գևորգ Մելտոնյանը՝ խոսելով իր ստեղծագործական ընտրությունների և ազգայինից համամարդկային կամուրջ կերտելու սկզբունքի մասին։«Դիմանկարների հարցում ես կենտրոնանում եմ այն հասարակական շերտի վրա, որոնց ես համարում եմ մեր ժողովրդի հավաքական խիղճը»,- նշում է նա։Նրան հատկապես հետաքրքրում են մարդիկ, որոնց անկեղծության ու անմիջականության մեջ նա տեսնում է ժողովրդի հավաքական դիմագիծը։Նկարչի համոզմամբ` ազգայինն ու համամարդկայինը հակադրություններ չեն։ Հայ ժողովուրդն իր ինքնատիպ դիմագծով համամարդկային մեծ ընտանիքի մասն է, իսկ արվեստագետի առաքելությունն է զգալ ժամանակի պահանջներն ու լուսավորել ժողովրդի մտորումների ճանապարհը։ Նկարչի ստեղծագործություններում անդրադարձ են գտնում պատմական միջավայրը, մարդու և շրջակա աշխարհի հարաբերությունները, ինչպես նաև այն թեմաները, որոնք մարդկային հույզերի միջոցով միավորում են տարբեր ժողովուրդների։Նրա խոսքով`անվանի նկարիչ դառնալու ճանապարհը պարզ աշխատանքն է, մարդկային շփումը, համեստությունն ու գործընկերներին գնահատելը։ Մարդկանց վրա իր արվեստի ազդեցության մասին խոսելիս՝ արվեստագետը շեշտում է միասնականության գաղափարը` հավելելով, որ իր նպատակն է մեր մեջ արթնացնել մեր միասնականության չբացահայտված տաղանդը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/19/109739126_358:0:1798:1080_1920x0_80_0_0_3732ac0675cadb5c20e318a5fd579239.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, նկարիչ, հայ, видео
տեսանյութեր, նկարիչ, հայ, видео
Բաժանորդագրվել
Արվեստագետը շեշտում է, որ իր նպատակն է մեր մեջ արթնացնել մեր միասնականության չբացահայտված տաղանդը։
Դիմանկարը պարզապես մարդու արտաքինի պատկերումը չէ, այլ նրա ներաշխարհի, մարդկային հարաբերությունների և հասարակության խորքային շերտերի բացահայտման հնարավորություն։ Այս մասին «Ուրիշ նորությունների» եթերում ասում է նկարիչ Գևորգ Մելտոնյանը՝ խոսելով իր ստեղծագործական ընտրությունների և ազգայինից համամարդկային կամուրջ կերտելու սկզբունքի մասին։
«Դիմանկարների հարցում ես կենտրոնանում եմ այն հասարակական շերտի վրա, որոնց ես համարում եմ մեր ժողովրդի հավաքական խիղճը»,- նշում է նա։
Նրան հատկապես հետաքրքրում են մարդիկ, որոնց անկեղծության ու անմիջականության մեջ նա տեսնում է ժողովրդի հավաքական դիմագիծը։
Նկարչի համոզմամբ` ազգայինն ու համամարդկայինը հակադրություններ չեն։ Հայ ժողովուրդն իր ինքնատիպ դիմագծով համամարդկային մեծ ընտանիքի մասն է, իսկ արվեստագետի առաքելությունն է զգալ ժամանակի պահանջներն ու լուսավորել ժողովրդի մտորումների ճանապարհը։ Նկարչի ստեղծագործություններում անդրադարձ են գտնում պատմական միջավայրը, մարդու և շրջակա աշխարհի հարաբերությունները, ինչպես նաև այն թեմաները, որոնք մարդկային հույզերի միջոցով միավորում են տարբեր ժողովուրդների։
Անդրադառնալով կյանքի ու արվեստի փիլիսոփայությանը՝ Մելտոնյանն ընդգծում է, որ կյանքից ավելի շատ պետք է տալ, քան պահանջել և չընկնել երևակայական սպասելիքների մեջ․ «Այդ սպասելիքները սպանում են մարդու արժանապատվությունը», – ասում է նկարիչն ու վստահեցնում՝ խոչընդոտները կոփում են մարդուն։
Նրա խոսքով`անվանի նկարիչ դառնալու ճանապարհը պարզ աշխատանքն է, մարդկային շփումը, համեստությունն ու գործընկերներին գնահատելը։
Մարդկանց վրա իր արվեստի ազդեցության մասին խոսելիս՝ արվեստագետը շեշտում է միասնականության գաղափարը` հավելելով, որ իր նպատակն է մեր մեջ արթնացնել մեր միասնականության չբացահայտված տաղանդը։