Ռուսական Ozon-ը հայտնել է, որ Դաղստանի լոգիստիկ կենտրոնը ԱԹՍ-ների հարձակումից հետո հրդեհվել է
Ռուսական առցանց մանրածախ առևտրով զբաղվող Ozon ընկերությունն այսօր հայտնել է, որ Դաղստանի Մախաչկալա քաղաքում գտնվող իր լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։
Ընկերությունը նաև ժամանակավորապես փակել է Հյուսիսային Կովկասի հարակից Ստավրոպոլի երկրամասում և Ադիգեայում գտնվող երկու պահեստները՝ անօդաչուների հարձակման մասին նախազգուշացման պատճառով։ Ընկերության փոխանցմամբ՝ այդ պահեստները չեն վնասվել։