Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է երևանցիներին մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ՝ տեղեկացնելով, որ ամբողջ օրվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում երաժշտական միջոցառումներ են լինելու։ Նա բնակիչներին կոչ է արել ընտանիքներով ու ընկերներով դուրս գալ քաղաք և միասին վայելել տոնական օրը։