Պայթյուն Թուրքիայի մետաղագործական գործարանում․ կան վիրավորներ

Բաժանորդագրվել

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու բուժաշխատողները։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի Թեքեքյոյ շրջանի մետաղագործական գործարանում, կան վիրավորներ, հայտնում է Yeni Akit թերթը։
​Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան` կազմակերպված արդյունաբերական գոտու տարածքում։

Նախնական տվյալներով՝ երկու աշխատակից մտել են կառավարման վահանակի սենյակ՝ համակարգը գործարկելու համար, ինչից հետո տեղի է ունեցել պայթյունը։

«Պայթյունի հետևանքով տուժել են կառավարման սենյակում գտնվող երկու աշխատակիցները»,- նշված է հրապարակման մեջ։

​Տարածքում վնասվել են նաև ապակիներն ու դռները։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և շտապօգնության բրիգադները։
​Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Leave a comment