Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ


Կիևի մարզի Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ութը՝ վիրավորվել՝ հայտնել են մարզային ռազմական վարչությունիվ, հավելել՝ տուժածների թվում երեխա կա:


Հարվածի հետևանքով վնասվել են պահեստային տարածք, ավտոկայանատեղի, տրանսպորտային միջոցներ, առանձնատուն և բենզալցակայան:


Ավելի վաղ հրթիռների և անօդաչուների հարվածների է ենթարկվել նաև Օդեսայի մարզը, վնասվել է երկաթգիծը: Զապորոժիեում և Կիևում կա 1-ական զոհ:

Դիտումների քանակ2

Leave a comment