Ոստիկանը եղել է խմած, ավելի քան 20 հոգով ծեծել են 2 քննիչի. ի՞նչ է կատարվել ՔԿ–ի դիմաց

https://arm.sputniknews.ru/20260822/vostikany-eghel-e-khmats-aveli-qan-20-hvogvov-tsetsel-en-2-qnnichi-inch-e-katarvel-qki-dimac-106014181.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1925/97/19259780_88:0:1511:1067_1920x0_80_0_0_238b15bffe51be4f2548ca38bdb04a91.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ծեծկռտուք, ոստիկան, քննիչ, հհ քննչական կոմիտե, հայաստան

ծեծկռտուք, ոստիկան, քննիչ, հհ քննչական կոմիտե, հայաստան

Բաժանորդագրվել

Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ:

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներից մեկը ավելի քան 20 անձի հետ դաժան ծեծի է ենթարկել 2 քննիչի։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ ishkhanutyun.am–ը, այնուհետև՝ armlur.am–ը գրել էին, որ քննիչները` վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին։ ishkhanutyun.am–ը գրել էր, որ ծեծկռտուքը եղել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքում` վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ։

«Կայքերի հրապարակած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, օբյեկտիվ փաստարկումներից զրկված, մտացածին զրպարտություն է և նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը շեղել իրականությունից: ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողը և վերջինիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձ ՀՀ ՔԿ Երևանի վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչի նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի են ենթարկել»,– գրել է Ավդալյանը։

Օգոստոսի 21-ին դեպքի առնչությամբ, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ: Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ»,–գրել է ՔԿ խոսնակը:

Նա հայտնել է նաև, որ ձերբակալվելուց հետո ոստիկանն անձամբ, ինչպես նաև իր պաշտպանի միջոցով քննիչին հայտնել է, որ իրեն խոշտանգել են։ Այդ հայտարարությունից հետո քննիչի նախաձեռնությամբ կազմակերպվել է ձերբակալվածին ինչպես վարչական շենքում, այնպես էլ համապատասխան բուժհաստատություններում բժշկական զննման ենթարկելու գործընթացը։

Դրանց արդյունքում հերքվել է ենթադրաբար բռնության ենթարկվելու դեպքը:
Քրեական վարույթով կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ ենթադրյալ հանցագործության դեպքը բացահայտելու, բոլոր մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Leave a comment