Քիչ առաջ հայտարարվեցին Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Լիանա Մանուկյանի թեկնածության վերաբերյալ քվեարկության արդյունքները։
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները․ «ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 96-ը։ Քվեատուփում առկա էր 96 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել՝ զրո, «կողմ»՝ 57, «դեմ»՝ 39»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)