Թրամփի վարչակազմի անդամները «չգիտեն», թե Իրանում ում հետ բանակցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից անդրադարձել է Իրանի վրա հարձակմանը։

«Մենք այլընտրանք չունեինք։ Ես դա կրկին 100 անգամ կանեի։ Նրանք չպետք է միջուկային զենք ունենան»,- ասել է ԱՄՆ նախագահը «77 WABC» հեռուստաալիքին։

Թրամփը բացատրել է, թե ինչն է խանգարում Իրանի հետ համաձայնության գալուն «Խնդրի մի մասն այն է, որ շատ առաջնորդներ մահացել են։ Համաձայնություն կնքելը հեշտ չէ», – ասել է նա։

Ըստ նրա՝ իր վարչակազմի անդամները չգիտեն, թե ում հետ բանակցել։

 

Leave a comment