Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաշինգտոնն Իրանի վրա հարձակվելուց բացի՝ այլ ընտրություն չուներ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը WABC ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Պատճառը, թե ինչու ես դա արեցի, այն է, որ մենք ընտրություն չունեինք։ Եվ ես դա նորից կանեի 100 անգամ։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, և միջուկային զենք նրանք չեն ունենա»,- շեշտել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ ձեռնարկած «կործանարար» տնտեսական գործողության մասին: