ՌԴ վիզաները կթանկանա՞ն․ մանրամասներ


ՌԴ ԱԳՆ-ն կառավարությանը առաջարկել է կրկնապատկել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար հրատապ վիզաների ձևակերպման հյուպատոսական վճարները։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է…

ՌԴ ԱԳՆ-ն կառավարությանը առաջարկել է կրկնապատկել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար հրատապ վիզաների ձևակերպման հյուպատոսական վճարները։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ երեք օրվա ընթացքում ձևակերպվող մեկանգամյա վիզայի արժեքը ներկայիս 100 դոլարի փոխարեն կկազմի 200 դոլար։

Երկանգամյա հրատապ վիզայի համար նախատեսվում է սահմանել 320 դոլար, իսկ բազմակի մուտքի վիզայի համար՝ 600 դոլար վճար։

Փաստաթուղթը ներկայում անկախ հակակոռուպցիոն փորձաքննության փուլում է։

Leave a comment