Կապահովվի կեղծված արտադրանքի առավել արագ հայտնաբերումը


Կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ կհատկացվի Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի լաբորատոր կարողությունների ընդլայնման և տեխնիկական վերազինման անհրաժեշտությամբ՝ կոնյակի և գինեգործական արտադրանքի նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով։


Արդյունքում՝ կապահովվի փորձարկումների թողունակության աճը, գինեգործական արտադրանքի իսկության գնահատման հնարավորությունների ընդլայնումը, կեղծված արտադրանքի առավել արագ հայտնաբերումը և սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացումը։

Դիտումների քանակ2

Leave a comment