Երևանի քրեական ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել


Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 20-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 43-ամյա մի տղամարդու։


ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ նա Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով, որը կատարվել էր մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ․ խափանման միջոցը՝ կալանք։


Դիտումների քանակ3

Leave a comment