ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը շնորհավորել է ուելսցի մրցավար Քեն Ռայթին, որն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Ավելի վաղ 78-ամյա մրցավարը ստացել էր պաշտոնական վկայագիր՝ մրցավարական ամենաերկարատև կարիերայի ռեկորդակիր ճանաչվելու համար։
Ռայթը որպես մրցավար աշխատում է 63 մրցաշրջան և այդ ընթացքում սպասարկել է ավելի քան 5000 հանդիպում։ Ուելսցին ֆուտբոլում աշխատում է 1964 թվականից։
Այժմ Քեն Ռայթը սպասարկում է Սուոնսիի կոմսության վետերանների լիգայի հանդիպումներ։
Դավիթ Եղիազարյան