Հարցին՝ ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանը» ընտրել ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, դատական նիստից հետո ճեպազրույցում «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի հիմնադիր և «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հետևյալ կերպ արձագանքեց. «Վերջապես կկարողանանք ԵՄ-ի հետ ճիշտ գործունեություն ծավալել»:
Ինչո՞ւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին ընտրել են, իսկ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներին՝ ոչ, Սամվել Կարապետյանը հետևյալը նշեց. «ՔՊ-ն ուժ է ցույց տալիս, չնայած ուժ չունի… ՔՊ-ից ո՞վ է գլուխ հանում, մենք մեր գործն անում ենք»:
TRIPP-ի հետ կապված էլ նշեց. «Եթե մենք թողնենք, իրենք միջանցք են տալու, բայց մենք խանգարելու ենք իրենց միջանցքին»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, որ Տիգրանաշենը հայկական տարածք չէ, այս մասին էլ Սամվել Կարապետյանն ասաց. «Հասնելու է 5-րդ հանրապետության հռչակմանը, եթե Փաշինյանը մնաց իշխանության, բայց չենք թողնելու»:
Դատավարությանն էլ անդրադարձ եղավ. «Այդ դատավարությունն ինձ հետ կապ չունի, բոլոր 3 քրեական գործերն էլ ինձ հետ կապ չունեն»,- ասաց նա։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: