Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Հին Երևան» և Ֆիրդուսի քաղաքաշինական ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Հին Երևան» և Ֆիրդուսի 33-րդ թաղամասի քաղաքաշինական ծրագրերի ընթացքը, կառուցապատման ու օտարման գործընթացները և չիրացված գույքերի հետ կապված խնդիրները։ Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ ծրագրերն ավարտին հասցնելու նպատակով։

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հին Երևան և Ֆիրդուսի 33–րդ թաղամասի քաղաքաշինական ծրագրերի ուղղությամբ իրականացված աշխատանքներին և առկա իրավիճակին։ Մանրամասներ են ներկայացվել կառուցապատման, օտարման գործընթացների, չիրացված գույքերի հետ կապված խնդիրների վերաբերյալ։

Այս համատեքստում, քննարկվել են ծրագրերն ավարտին հասցնելուն ուղղված հնարավոր քայլերն ու գործողությունները։

Վարչապետն ընդգծել է երկու խոշոր քաղաքաշինական ծրագրերն ավարտին հասցնելու կարևորությունը և պատասխանատուներին հանձնարարել շարունակել աշխատանքները՝ այսօրվա քննարկման արդյունքներով ընդունված որոշումների հիման վրա»։

 

 

Leave a comment