Վերաքննիչ դատարանը Արեգնազ Մանուկյանի գործով որոշում է կայացրել
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ վերացվել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյան մերձավոր ազգականների հետ շփման արգելքը: Այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը։ Մնացած մասով կալանքը մնացել է անփոփոխ:
Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ: Նա հուլիսի 9-ից կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Այս գործով անցնում էր նաև «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: