Ռումբը հենց տեղում պայթեցրել են։ Բայց դրանից հետո էլ սահմանամերձ Գեղամաբակ գյուղում խուճապը չի անցել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Վարդենիսի սահմանամերձ Գեղամաբակ գյուղում խուճապային իրավիճակ է ստեղծվել․ գյուղի արոտավայրում բնակիչներից մեկն ականի կամ ռումբի նմանվող առարկա է նկատել, ինչը լրջորեն անհանգստացրել է գյուղացիներին։

Դեպքի վայրում նախ գյուղի բնակիչներն են հավաքվել, սակայն չեն կարողացել հասկանալ՝ ինչ առարկա է գտել իրենց համագյուղացին, կանչել են գյուղապետին, ապա ահազանգել են ոստիկանություն։ Ոստիկաններն էլ կապ են հաստատել պաշտպանության նախարարության հետ, որտեղից սակրավորներ են ժամանել գյուղ, պարզել, թե ինչ է։ Ռումբը հենց տեղում պայթեցրել են։ Բայց դրանից հետո էլ գյուղում խուճապը չի անցել։ Բնակիչների շրջանում տարբեր վարկածներ են շրջանառվել, այդ թվում՝ մտահոգություն, թե հնարավոր է՝ հակառակորդը սահմանային հատվածից ներթափանցել է իրենց գյուղի տարածք՝ ական տեղադրել եւ հեռացել։

Գեղամաբակի վարչական ղեկավար Վարդան Սաղաթելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, առարկան, ամենայն հավանականությամբ, իրենց տարածքում է հայտնվել 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Նա բացառեց գյուղում շրջանառվող այն վարկածը, թե ականը վերջերս է բերվել եւ տեղադրվել հակառակորդի կողմից։ Վարչական ղեկավարի խոսքով՝ ականանման առարկան հայտնաբերել են հնձվորները։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment