12-րդ դասարանի երկրորդ կիսամյակն ավելի ճկուն կկազմակերպվի (PAN.am)

Ավագ դպրոցներում ուշադրության կենտրոնում է 12-րդ դասարանցիների հաճախումների խնդիրը, հատկապես հունվարին անցկացվող ընդունելության քննություններից հետո։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ երկրորդ կիսամյակում ավարտական դասարանի աշակերտների համար նախատեսվում է ավելացնել նախագծային աշխատանքների, տարբեր խմբակների և կամավորական գործունեության հնարավորությունները, որոնց մասնակցության դիմաց հնարավոր կլինի կրեդիտներ ստանալ։

2026-2027 ուսումնական տարվան նախորդող օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ դպրոցը պետք է կարողանա աշակերտներին անհրաժեշտ մակարդակով նախապատրաստել ընդունելության քննություններին՝ այդպիսով աստիճանաբար նվազեցնելով կրկնուսույցների անհրաժեշտությունը։

Leave a comment