0% հարկը կարող է բերել ստվերի աճի․ Էդուարդ Հակոբյանը՝  «մեր ձևով»-ի հայտարարության մասին (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը տարեկան ամփոփման ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին ու անդրադառնալով «մեր ձևով» շարժման ղեկավարի հայտարարությանը, որ հարկերը կդարձնեն 0 տոկոս, ընդգծել է, որ 0 տոկոս հարկի սահմանումը իր հետևանքներն ունի՝ այն կարող է հանգեցնել ստվերի աճի։ «0 տոկոս հարկը ենթադրում է թաքցվող եկամուտներ, թափանցիկության ցածր մակարդակ և խոշորների մասնատում՝ համակարգում տեղավորվելու նպատակով։ Այդ պատճառով նման մոտեցումը մեր համար ընդունելի չէ, քանի որ կարող է միտումնավոր մեծացնել ստվերը»,- նշել է նա։

Հակոբյանը նաև ընդգծել է, որ փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու համար հարկերը պետք է հնարավորինս փոքր լինեն, վարչարարությունը՝ հեշտ, իսկ հաշվետվությունները կարելի լինի հեշտությամբ և ավտոմատ ձևով գեներացնել։ «Կառավարությունը հենց այս տրամաբանությամբ էլ առաջ է շարժվում»,- եզրափակել է նա։

Leave a comment