Սամվել Տերտերյանն ու Յուրիկ Պետրոսյանը անցան ըմբշամարտի Մ-20 տարեկանների ԱԱ եզրափակիչ

Բաժանորդագրվել

Եզրափակչում Տերտերյանը կմրցի ադրբեջանցի Ջավիդան Նախմատովի հետ:

Սամվել Տերտերյանն (77 կգ) անցավ հունահռոմեական ըմբշամարտի Մ-20 տարեկանների ԱԱ եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում նա 6։0 հաշվով հաղթեց վրացի Գեորգի Գոգելաշվիլիին։ Եզրափակչում Տերտերյանը կմրցի ադրբեջանցի Ջավիդան Նախմատովի հետ:

Եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը։

Կիսաեզրափակիչում Պետրոսյանը վստահ 8:1 հաշվով հաղթեց ավստրիացի Փոլ Մայերին:

Ըմբշամարտի Մ-20 տարեկանների աշխարհի առանությունն անցկացվում է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում օգոստոսի 16-19-ը։

Leave a comment