Համացանցում տարածվում են Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր. ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին


Երեկվանից համացանցում ակտիվորեն տարածվում են Արագած լեռան բարձրլեռնային լճերից մեկի՝ Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Այդ մասին տեղեկացնում է գերատեսչությունը:


«Նախարարությունը ստացված ահազանգերը կփոխանցի իրավասու գերատեսչություններին և իր լիազորությունների շրջանակում հետամուտ կլինի խնդրի կարգավորմանը։


Միաժամանակ ևս մեկ անգամ ավելորդ չենք համարում մեր քաղաքացիներին հիշեցնել, որ բնության գրկում հանգիստը կազմակերպելիս անհրաժեշտ է առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել շրջակա միջավայրին։


Բնությունը բոլորիս ընդհանուր հարստությունն է, իսկ այն մաքուր և անաղարտ պահելը՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը։ Այցելության վայրում թողած յուրաքանչյուր թափոն ոչ միայն աղտոտում է տարածքը, այլև կարող է վնաս հասցնել բնական էկոհամակարգերին։ Հորդորում ենք բնության գրկում հանգիստը կազմակերպելիս պահպանել մաքրությունը, հավաքել առաջացած թափոնները և դրանք տեղափոխել միայն դրա համար նախատեսված վայրեր։


Հատկապես բարձրալեռնային և խոցելի էկոհամակարգերում մեր յուրաքանչյուր գործողություն կարող է երկարատև հետևանք ունենալ։


Մաքուր շրջակա միջավայր պահպանելը յուրաքանչյուրիս պարտավորությունն ու պատասխանատվությունն է»,- ասած է ՇՄ նախարարության հաղորդագրության մեջ:


Տեսանյութը՝ Աշոտ Թոփուզյանի



 

Դիտումների քանակ6

Leave a comment