Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան 7 հասցեի շինհրապարակում քաղաքացին բարձրությունից վայր է ընկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից հիվանդանոց է տեղափոխել 76-ամյա տղամարդու՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու կոտրվածքներով։
Տուժածը այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել ՔԿ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղամարդն ընկել է կառուցվող էլիտար շենքից՝ 7 մետր բարձրությունից ։