Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունից հետո, թե Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակները ոչ թե կառավարությանը փոխանցեն, այլ ուղղակի ուղարկեն փոստային ծառայությունով, Armenia Sputnik–ի թղթակիցը փորձեց որպես քաղաքացի ճշտել` ինչպես է հնարավոր Բաքու նամակ ուղարկել։
Մեզ պատասխանեցին, որ այս պահին չենք կարող ուղարկել նամակ կամ առաքանի, նման ծառայություններ իրենց մոտ բաց չեն։
DHL արագ առաքման միջազգային ծառայությունից էլ հայտնեցին, որ Ադրբեջան նամակ կամ առաքանի ՀՀ–ից չեն կարող տեղափոխել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)