Նաիր Տիկնիզյանը մերժել է «Զենիթի» առատաձեռն առաջարկը․ ԶԼՄ

Բաժանորդագրվել

«Օլիմպիակոսը» 27-ամյա պաշտպանի համար կվճարի ավելի քան 5 միլիոն եվրո՝ չհաշված հնարավոր բոնուսները:

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը մոտ է սերբական «Ցրվենա Զվեզդայից» հունական «Օլիմպիակոս» տեղափոխվելուն։ Ակումբներն արդեն համաձայնեցրել են ֆուտբոլիստի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է Sport24.gr-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ «Օլիմպիակոսը» 27-ամյա պաշտպանի համար կվճարի ավելի քան 5 միլիոն եվրո՝ չհաշված հնարավոր բոնուսները։

Միաժամանակ Տիկնիզյանը Հունաստանում կարիերան շարունակելու համար մերժել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» առատաձեռն առաջարկը։ Հայ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև այլ ակումբներ։

Անցած մրցաշրջանը Տիկնիզյանն անցկացրել է «Ցրվենա Զվեզդայի» կազմում։ Նա մասնակցել է 47 հանդիպման բոլոր մրցաշարերում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Նա բելգրադյան ակումբի հետ հաղթել է Սերբիայի առաջնությունում և նվաճել Սերբիայի Գավաթը։

Նախկինում Տիկնիզյանը խաղացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի և «Լոկոմոտիվի» կազմում։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան է ճանաչվել

Leave a comment