Փաշինյանն իր էությամբ արևմտամետ գործիչ չէ, դեմոկրատ էլ չէ, ավելի շատ պուտինամետ է․ Վարդան Հարությունյան. «Ա1+»

«Նիկոլ Փաշինյանը կառավարման կարգը երբեք չի փոխի։ 600 Սահմանադրություն կփոխի, բայց կառավարման կարգը կթողնի խորհրդարանական, քանի որ այն նրան անընդհատ ընտրվելու հնարավորություն է տալու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին։

Հիշեցնենք, որ իշխանությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարել են, որ սահմանադրական փոփոխությունների շրջանակներում մտադիր չեն փոխել մեր պետության կառավարման համակարգը՝ այն մնալու է խորհրդարանական կառավարման։ Վարդան Հարությունյանը գտնում է, որ Հայաստանը պետք է վերադառնա նախագահական կամ կիսանախագահական համակարգին։

Ինչ վերաբերում է նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագիրը չհիշատակելու հարցին, իրավապաշտպանը գտնում է, որ եթե այդ պահանջը հնչեր ներսից՝ ինչ-որ կառույց նման հարց բարձրացներ, կարելի էր այն քննարկել։ Բայց երբ այդ հարցը բարձրացնում է Ադրբեջանը, ընդունելի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment