Անտանելի է, երբ այսքանից հետո, անիմաստ ու պարտվողական վայրեջքը դառնում է ավելի նախընտրելի, քան իմաստավորված վերելքը․ Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․

«Մեր սերունդը ծնվեց խորհրդային համայնավարական երկրում, սկսեց ու վարեց ազգային գոյապայքար, ստեղծեց երկու Ազգային պետականություն, հետո անցավ երեք պատերազմ և… ի վերջո տեսավ 2023-ի Արցախի հայաթափումն ու Հայկական Երկրորդ պետականության կործանումը…

Դարերի ընթացքով հարուստ Հայ ժողովրդի պատմության մեջ, թերևս, սակավ են դեպքերը, երբ մի սերունդ ապրեր ու գործեր պատմական բացառիկ իրադարձություների այսօրինակ խտությամբ…

Անտանելի է, երբ այսքանից հետո, անիմաստ ու պարտվողական վայրեջքը դառնում է ավելի նախընտրելի, քան իմաստավորված վերելքը…»։

Leave a comment