Աշխատանքային գործունեություն
2026 թվականի օգոստոսի 13-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2012 թ. սեպտեմբեր – 2026 թ. օգոստոս՝ Գլխավոր իրավաբան | «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ
• Ղեկավարել է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, դոնորների և մասնավոր գործընկերների մասնակցությամբ տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտների զարգացման ծրագրերի իրավական ապահովումը։
• Խորհրդատվություն է տրամադրել ստարտափներին, ՓՄՁ-ներին և ծրագրային թիմերին՝ կորպորատիվ կառուցվածքի, պայմանագրերի, կարգավորող պահանջների, ռիսկերի կառավարման և միջազգային շուկաներ մուտք գործելու հարցերով։
• Մասնակցել է ՏՏ և գործարար ոլորտներին առնչվող օրենսդրության, կառավարության որոշումների, քաղաքականության փաստաթղթերի և ինստիտուցիոնալ կառավարման գործընթացների մշակմանը։
• Մշակել և բանակցել է ներդրումային, նորարարական և էկոհամակարգային ծրագրերին աջակցող համագործակցության, դրամաշնորհային, ծառայությունների, խորհրդատվական և առևտրային պայմանագրեր։
• 2022թ-ից հանդիսանում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչ (խորհրդի անդամ) ՓՄՁ Զարգացման խորհրդում։
2010 թ. փետրվար – 2026 թ. Օգոստոս (համատեղությամբ)՝ Փաստաբան / իրավական խորհրդատու
• Հայաստանյան ընկերություններին և ձեռնարկատերերին խորհրդատվություն է տրամադրել կորպորատիվ, առևտրային, պայմանագրային, վեճերի լուծման հարցերով։
• Աջակցել է տեխնոլոգիական և ինժեներական ընկերություններին շուկա մուտք գործելու, գործառնական մոդելների, առևտրային գործընկերությունների և կարգավորող պահանջների պահպանման հարցերում։
• Ոլորտային զարգացման նախաձեռնություններին տրամադրել է իրավական և կորպորատիվ կառուցվածքի վերաբերյալ աջակցություն։
• Ներկայացրել է վստահորդների շահերը դատարաններում, վարչական մարմիններում և արբիտրաժային տրիբունալներում, վարել բանակցություններ ու բարդ առևտրային գործեր։
2011 թ. փետրվար – 2012 թ. սեպտեմբեր՝ Իրավախորհրդատու | «Կասկադ Ինշուրանս» / «ԻՆԳՈ Արմենիա» ԱՓԲԸ
• Խորհրդատվություն է տրամադրել պայմանագրերի, ապահովագրական կարգավորման, հատուցումների, վեճերի և իրավական ռիսկերի հարցերով, ներկայացրել է ընկերությունը պետական մարմիններում ու դատարաններում։
2008 թ. սեպտեմբեր – 2011 թ. փետրվար՝ Իրավաբանական վարչության դատական բաժնի մասնագետ | ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
• Համակարգել է վարչական և քաղաքացիական գործերով դատարաններում Կոմիտեի շահերի ներկայացուցչության ապահովման աշխատանքները և ներկայացրել Կադաստրի շահերը դատական վարույթներում։
Մասնագիտական միություններին անդամակցություն, դասավանդում
Արբիտրաժային ոլորտ` ՀՀ արբիտրների ասոցիացիայի համահիմնադիր և խորհրդի անդամ, 2023 թվականից՝ նախագահ
Մասնագիտական կարգավիճակ` ՀՀ փաստաբանների պալատի անդամ 2010թ-ից, փաստաբանի արտոնագիր՝ № 1033
Դասավանդում և հրապարակումներ` 2022 թվականից՝ Արբիտրաժային ամենամյա ամառային դպրոցի դասախոս, արբիտրաժայն ոլորտին առնչվող հրապարակումների հեղինակ։