https://arm.sputniknews.ru/20261005/erevanum-pvordzel-en-spanel-orenqvov-gvoghi-tesanjut–107709547.html
Երևանում փորձել են սպանել «օրենքով գողի». տեսանյութ
Երևանում փորձել են սպանել «օրենքով գողի». տեսանյութ
Sputnik Արմենիա
Վրեժխնդրությունը սկսվել է Ծաղկաձորում, երբ տնային կալանքի տակ գտնվող «օրենքով գողը» վիճել է Երևանի մի բնակչի հետ և հետո իմացել, որ այդ տղամարդը ցանկանում է… 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T18:47+0400
2026-10-05T18:47+0400
2026-10-05T18:49+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
օրենքով գող
սպանություն
վթար, պատահար, սպանություն, գողություն
ձերբակալություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107709068_0:108:792:554_1920x0_80_0_0_dd6dedff321a24793e6eff31695741f8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Երևանում իրավապահները կանխել են դեռ տարեսկզբից նախապատրաստված սպանության փորձը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ՆԳՆ–ից հայտնում են, որ դեռ հունվարի 21–ին Ծաղկաձորում Երևանի 33–ամյա բնակիչը, ընդգծելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքը, ևս երկու անձի հետ ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 36–ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Կոնֆլիկտը շարունակվել է օգոստոսին. 36–ամյա տղամարդը, դեռևս չպարզված անձանց հետ, Չիչոյանի բնակության վայրի մոտակայքում նկատել է նրան և ավտոմեքենան վարել նրա ուղղությամբ։ Տեղի է ունեցել փոխադարձ հրաձգություն։ ՆԳՆ–ից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության նախապատրաստության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու և զենք–զինամթերքի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով։Քրեական ոստիկանները ձերբակալել են «Օշականցի Գևորիկին» ու «Զապին»Դատարանի որոշմամբ այսօր խուզարկություններ են կատարվել Չիչոյանի, նրա հոր և ընկերոջ բնակության վայրերում։ Նրա բնակարանից հայտնաբերվել են 49 տարբեր տեսակի դեղահաբեր և մեթադոնային լուծույթով 3 սրվակ։Չիչոյանը, նրա 54–ամյա հայրը, 35–ամյա ընկերն ու Երևանի բնակիչ 36–ամյա տղամարդը ձերբակալվել են։ Հանգամանքները պարզվում են։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107709068_0:50:792:644_1920x0_80_0_0_aedbfe88221dd8681942a32ee0cc57b7.jpg.webp
ներքին գործերի նախարարություն (նգն), օրենքով գող, սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, ձերբակալություն, տեսանյութեր, տեսանյութ
ներքին գործերի նախարարություն (նգն), օրենքով գող, սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, ձերբակալություն, տեսանյութեր, տեսանյութ
Վրեժխնդրությունը սկսվել է Ծաղկաձորում, երբ տնային կալանքի տակ գտնվող «օրենքով գողը» վիճել է Երևանի մի բնակչի հետ և հետո իմացել, որ այդ տղամարդը ցանկանում է սպանել իրեն։
ՆԳՆ–ից հայտնում են, որ դեռ հունվարի 21–ին Ծաղկաձորում Երևանի 33–ամյա բնակիչը, ընդգծելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքը, ևս երկու անձի հետ ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 36–ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
«36–ամյա տղամարդը, չհանդուրժելով կատարվածը, նախապատրաստել է Երևանի 33–ամյա բնակչի սպանությունը (ըստ մամուլի տեղեկությունների` 33–ամյա բնակիչը տնային կալանքի տակ գտնվող անձը քրեական հեղինակություն Արտաշես Չիչոյանն է–խմբ.) և այդ նպատակով ապօրինի ձեռք է բերել հրազեն։ Իր հերթին նշված անձը (Չիչոյանը), տեղեկանալով նրա մտադրության մասին, նույնպես ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի հրազեն՝ հարմար առիթի դեպքում նախահարձակ լինելու և նրան կյանքից զրկելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կոնֆլիկտը շարունակվել է օգոստոսին. 36–ամյա տղամարդը, դեռևս չպարզված անձանց հետ, Չիչոյանի բնակության վայրի մոտակայքում նկատել է նրան և ավտոմեքենան վարել նրա ուղղությամբ։ Տեղի է ունեցել փոխադարձ հրաձգություն։
ՆԳՆ–ից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության նախապատրաստության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու և զենք–զինամթերքի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով։
Չիչոյանը, նրա 54–ամյա հայրը, 35–ամյա ընկերն ու Երևանի բնակիչ 36–ամյա տղամարդը ձերբակալվել են։ Հանգամանքները պարզվում են։