ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է հայկական գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները։
«Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, այդ թվում՝ հայկական արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և այլ պարտադիր պահանջների պահպանումը ներկայումս սահմանափակումների տակ գտնվող ապրանքների ներմուծումը վերականգնելու կարևորագույն պայմանն է», – «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը՝ նախարար Օքսանա Լուտի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումից հետո։
Հանդիպումը կայացել է Ալմաթիում՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի շրջանակում։
Լուտը որպես անվերապահ առաջնահերթություն նշել է Ռուսաստան մատակարարվող ապրանքների համապատասխանությունը ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական նորմերին։
Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: