Ֆուտբոլի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքական վերադառնալու պայման է առաջ քաշել, որը պայմանավորված է մարզիչ Ժորժ Ժեզուսի հետ տարաձայնություններով:
Նորվեգիայի նկատմամբ 2։1 հաշվով հաղթանակից հետո Ժեզուսը հայտարարել է. «Ամեն ինչ բաց է։ Կրիշտիանուն պետք է ինքնուրույն որոշի իր ճակատագիրը, դա ինձանից կախված չէ։ Թյուրիմացություն է եղել, և, իմ կարծիքով, այն հեշտ է լուծել։ Ես տխուր չեմ, դա նրա որոշումն է», գրում է Goal.com-ը:
Սակայն CNN Portugal-ի լրագրող Ռուի Սանտոսի տեղեկություններով՝ այդ հայտարարությունները Ռոնալդուին դուր չեն եկել, և ֆուտբոլիստը մեծ հիասթափություն է ապրել դրանց պատճառով։
Սանտոսը, հղում անելով ֆրանսիական Foot Mercato-ին, հայտնել է, որ Ռոնալդուն իր մերձավորներին ասել է, թե «չի վերադառնա Պորտուգալիայի հավաքական, քանի դեռ Ժորժ Ժեզուսը գլխավորում է մարզչական շտաբը»։
Նույն աղբյուրի համաձայն՝ տարաձայնության հիմքում Ռոնալդուի համոզմունքն է, որ Ժեզուսի խոսքերը պարզապես պատահական արտահայտություն չեն եղել։ Ֆուտբոլիստը հակասություն է տեսել մարզչի դիրքորոշման մեջ։
Ժեզուսը ցանկություն է հայտնել, որ Ռոնալդուն վերադառնա ազգային հավաքական և մասնակցի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգային։ Միևնույն ժամանակ նա պնդել է, որ հարձակվողից ներողություն չի պահանջվում՝ ընդգծելով, որ հավաքականի կազմը որոշելու իրավասությունն իրենն է։
Սեպտեմբերի 30-ին Ռոնալդուն լքել էր Պորտուգալիայի հավաքականի ճամբարը՝ Դանիայի դեմ Ազգերի լիգայի հանդիպումից մեկ օր առաջ Ժեզուսի հետ տարաձայնությունների պատճառով: Նորվեգիայի դեմ նախորդ խաղում Ռոնալդուն հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանից և այդպես էլ չէր մասնակցել խաղին: