Երևան-Սևան ճանապարհին ծառը կողաշրջվել էր, ճանապարհը մասնակի փակվել էր
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։57-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ի հատվածում ծառը կողաշրջվել է, ինչի հետևանքով ճանապարհը մասնակի փակվել է։
Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի գոտուց։