Չինաստանում ավտոմեքենաների վաճառքը հուլիսին նվազել է արդեն տասներորդ ամիսն անընդմեջ

Չինաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքը հուլիսին տարեկան կտրվածքով նվազել է 21.1%-ով՝ կազմելով 1.47 մլն ավտոմեքենա, հայտնում է Չինաստանի մարդատար ավտոմեքենաների ասոցիացիան (CPCA)։

Վաճառքների անկումը գրանցվել է արդեն տասներորդ ամիսն անընդմեջ։

Միաժամանակ ավտոմեքենաների արտահանումն աճել է 88.2%-ով՝ հասնելով 923 հազար միավորի։

Մասնավորապես, նոր էներգիայի աղբյուրներով աշխատող տրանսպորտային միջոցների (NEV) արտահանումն աճել է 2.5 անգամ (148%-ով)՝ հասնելով 540 հազար ավտոմեքենայի։

Leave a comment