Բաժանորդագրվել
CPAP սարքավորումն անջատել են։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հայտնաբերված նորածնի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին հայտնում է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը։
«Օգոստոսի 10-ին ՎԱՊՄԳԻ ընդունարան բերված փոքրիկի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ CPAP սարքավորումն այլևս անհրաժեշտ չէ․ փոքրիկն արդեն լիարժեք շնչում է ինքնուրույն։ Շնչառական աջակցությունը շարունակվում է թթվածնային դիմակով»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` աղջնակը հայտնաբերվել է օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ` թիթեղների տակ։ Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։