Քաղաքականություն
06.10.2026 | 19:15
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին, Հայաստան–ԵՄ փոխգործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։
ԱԽ գրասենյակի հաղորդագրությունը՝ ստորև․
«ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել նրան դիվանագիտական առաքելության ընթացքում։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին, ինչպես նաեւ տարածաշրջանային նշանակության այլ թեմաների»։