Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ նախկին ծովային հետևակայինին

Բաժանորդագրվել

Ռոբերտ Գիլմանն ազատ է արձակվել մարդասիրական նկատառումներով։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ նախկին ծովային հետևակային 32-ամյա Ռոբերտ Գիլմանին, որը 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել հարբած վիճաբանության և Պատիժների կատարման դաշնային ծառայության Վորոնեժի մարզային վարչության աշխատակիցների վրա հարձակման համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանյան ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

Նրա խոսքով՝ նախկին զինծառայողն ազատ է արձակվել մարդասիրական նկատառումներով։ Գիլմանը պետք է բուժվի Միացյալ Նահանգներում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացին ընդարմացած վիճակում հոգեբուժարան է տեղափոխվել:

Leave a comment