Հունգարիան նոր նախագահ ունի


Հունգարիայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել Անդրաշ Բակային: Գերագույն դատարանի նախկին նախագահի օգտին է քվեարկել 140 պատգամավոր, 6-ը դեմ է արտահայտվել, ևս 53-ը չի մասնակցել քվեարկությանը: Ընտրվելու համար անհրաժեշտ էր 199 խորհրդարանականի ձայների երկու երրորդը։


Նոր նախագահը պաշտոնը կստանձնի օգոստոսի 19-ին:


Անդրաշ Բական Հունգարիայի Գերագույն դատարանը գլխավորել է 2009-2011 թվականներին: Նա պաշտոնանկ է արվել նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի նախաձեռնած դատական համակարգի բարեփոխումների հետևանքով։ Ավելի ուշ մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշումն անօրինական է ճանաչել:


Օգոստոսի 8-ին Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել էր, որ Բական ընդունել է իշխող «Տիսա» կուսակցության առաջարկը՝ ստանձնելու երկրի նախագահի պաշտոնը:

Դիտումների քանակ5

Leave a comment