ԱԺ-ն կունենա 12 մշտական հանձնաժողով, թեպետ ընդդիմությունն առաջարկում էր 6–ը պահպանել

https://arm.sputniknews.ru/20260810/azh-n-kunena-12-mshtakan-handznazhvoghvov-tepet-ynddimutjunn-arajarkum-er-6y-pahpanel-105595147.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105350558_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9a9c1ffbcb64eb324af4a6b3a594e617.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «ուժեղ հայաստան» կուսակցություն, էդգար ղազարյան, արուսյակ ջուլհակյան

աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «ուժեղ հայաստան» կուսակցություն, էդգար ղազարյան, արուսյակ ջուլհակյան

Բաժանորդագրվել

Էդգար Ղազարյանի խոսքով` ԱԺ մշտական հանձնաժողովների կրճատումը կարող է 500 հազար դոլար խնայել։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ԱԺ–ում ստեղծել 12 մշտական հանձնաժողով։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմավորման վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացրեց իշխող ուժի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Նախագծով առաջարկվում է պահպանել ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայիս կառուցվածքը՝ սահմանելով 12 մշտական հանձնաժողով։

«Միաժամանակ նախատեսվում է փոխել հանձնաժողովների անդամների առավելագույն թիվը։ Հիմնավորման համաձայն՝ հաշվի առնելով խորհրդարանում ներկայացված խմբակցությունների պատգամավորների թվի հարաբերակցությունը՝ առաջարկվում է մշտական հանձնաժողովների անդամների առավելագույն թիվը սահմանել 8. 5–ը՝ ՔՊ–ի, 2–ը` «Ուժեղ Հայաստան»–ի, իսկ 1-ը` «Հայաստան» խմբակցությանը»,– ասաց Ջուլհակյանը։
Նա պարզաբանեց, որ որոշ հանձնաժողովներ կարող են ունենալ մինչև 10 անդամ՝ պայմանավորված ծանրաբեռնվածությամբ։

Սակայն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը կարծում է, որ 12 հանձնաժողովը շատ է և հավելյալ ծանրաբեռնվածություն է ՀՀ պետական բյուջեի համար։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ ԱԺ–ում բավարար է ունենալ ընդամենը 6 հանձնաժողով։

«Ուսումնասիրել եմ նախորդ գումարման ԱԺ գրեթե բոլոր արձանագրությունները և տեսել, որ կա հանձնաժողով, որը 5 տարվա ընթացքում ունեցել է ընդամենը մեկ արձանագրություն։ Օրինակ՝ Եվրոպական ինտեգրման, Եվրասիական ու տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողովները և այլն, գրեթե ծանրաբեռնվածություն չեն ունեցել։ Եթե 12–ի փոխարեն ունենանք 6 մշտական հանձնաժողով, միայն աշխատավարձերի մասով 5 տարում 500 հազար դոլարի խնայողություն կանենք»,– ասաց Ղազարյանը։

Նա հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը նախատեսում է, որ կարող է լինել մինչև 12 հանձնաժողով, այլ ոչ թե 12-ը պարտադիր քանակ է։
Սակայն նախագիծը դրվեց քվեարկության և հաստատվեց 60 կողմ և 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Leave a comment