Մ-4, Երևան-Սևան ճանապարհին միջին նորոգման ծրագրի շրջանակում ասֆալտբետոնե ծածկը տեղադրելուց հետո կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Գծանշումն իրականացվում է թերմոպլաստ նյութով։ Գիշերային ժամերին գծանշումն ավելի տեսանելի լինելու նպատակով ներկանյութին ավելացվում են նաև լուսանդրադարձիչ գնդիկներ։