Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի

Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Ինչ վերաբերում է զանգվածային օգտագործմանը, չեմ կարող ասել, քանի որ կան բաներ, որոնք կախված չեն Ուկրաինայից։ Մեր բալիստիկան սահմանափակ է, բայց մենք ունենք որոշներ այլ երկրներից»,- նշել է նա։

Ինչպես փոխանցում է Strana.ua-ն, Ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար Եգոր Չերնևը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայում հակաօդային պաշտպանության համակարգերի հետ կապված իրավիճակը դարձել է ամենավատը հակամարտության սկսվելուց ի վեր։

Leave a comment