«Իրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներ՝ սկսած ՀՀ տարածքում տարբեր ներդրումներից, վերջացրած ՌԴ-ում ՀՀ մշակույթի օրեր անցկացնելուց, մեր մարզերի ու ռուսական ռեգիոնների միջև պայմանավորվածություններից։ Ժամ ու կես զրուցել ենք»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում, խոսելով վերջերս Մոսկվայում ունեցած հանդիպումների մասին, հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն սիմոնյանը՝ մեկնաբանելով Լավրովի հետ հանդիպումը:
Այլ մանրամասներ Սիմոնյանը չի հայտնել՝ նշելով, որ կոռեկտ չի համարում։
«Անկեղծ քննարկումներ են եղել: Այն, ինչ այստեղ եմ ասել, ասել եմ այնտեղ։ Ինչ իրենք են ասել, նույնը կրկնել են»,- հավելել է Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը առաջիկա ընտրություններում իշխող ուժին հաջողություն է մաղթել:
«Ինչ-որ պահ մեզ հաջողություններ մաղթեցին գալիք ընտրություններում»։
Հարցին՝ աջակցեցի՞ն, Սիմոնյանն արձագանքել է. «Այո, աջակցեցին, եթե այդպես եք ուզում»։