Ընտրությունը շատ պարզ է՝ լինել աշխարհի ուժեղների վստահելի գործընկեր, թե քարշ գալ ծայրագավառում > Լուրեր Հայաստանից

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Ընտրությունը շատ պարզ է՝ լինել աշխարհի ուժեղների վստահելի գործընկեր, թե քարշ գալ ծայրագավառում:

Ընդդիմություն էլ պետք է կարողանալ լինել: Պոպուլիզմն ընդդիմության կարևոր գործիք է, նորմալ է, որ կիրառում են, բայց իրողություններն ընդունելու անկարող ընդդիմությունն ի վիճակի չէ մի օր գալու իշխանության: Հետևաբար այն գործելաոճը, որ ունի հայաստանյան ընդդիմությունը հուշում է մի բան՝ առավելագույնը, որ նրանք ուզում են, ծայրագավառ լինելն է:

Leave a comment