2026թ. օգոստոսի 11-ին Բարձրագույն դատական խորհրդում կլսվի վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարը։
Նա ԲԴԽ-19-Ո-41 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 17.04.2020 թ. թիվ ՆՀ-82-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է: Նիստը դռնբաց է։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.08.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)