ՌԴ ԶՈւ-ն օրվա ընթացքում հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և Ուկրաինայի ԶՈւ-ի շահերից ելնելով օգտագործվող ծովային նավերին։
Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Յուժնի նավահանգստում խոցվել են վառելիքաքսուքային նյութերով լցված պահեստարաններ, իսկ Սև ծովի ջրային տարածքում՝ երկու բեռնանավ, որոնք սպառազինություն էին տեղափոխում Ուկրաինայի ԶՈւ-ի համար։