Իսպանիայում թմրաշրջանառության և միգրանտների տեղափոխման ցանցի 78 անդամ է ձերբակալվել

Բաժանորդագրվել

Առգրավվել է 18 արագընթաց մոտորանավակ, որոնց արժեքը գերազանցում է 5 միլիոն եվրոն։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է միգրանտների անօրինական տեղափոխմամբ և թմրանյութերի ապօրինի վաճառքով զբաղվող հանցավոր ցանցի 78 անդամի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչությանը։

Նշվում է, որ հանցավոր կազմակերպությունը Իսպանիայի ափ է տեղափոխել ավելի քան 2000 ապօրինի միգրանտ և վաստակել ավելի քան 24 մլն եվրո։

«Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 78 մարդ, որոնցից 27-ը կալանքի տակ են», ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Քննության ընթացքում առգրավվել է 18 արագընթաց մոտորանավակ, որոնց արժեքը գերազանցում է 5 միլիոն եվրոն։

Խուզարկությունների ժամանակ ոստիկանությունը առգրավել է հանցավոր կազմակերպության անօրինական եկամտի մի մասը, թմրանյութեր և հրազեն։

Leave a comment