«Այո»,- ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին՝ Դուք թուրք տեսե՞լ եք, այսպես պատասխանեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանը։ Թագուհի Ղազարյանն ասաց, թե «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին հետաքրքրող հարցն է իրեն տալիս։
Արամ Վարդևանյանն ասաց․ «Մեր թիմակիցների հարցերն այդպես ձևակերպված չեն եղել, հարցադրումները եղել են շատ ավելի հետաքրքիր։ Եթե Ձեր պատկերացրած քաղաքական գործունեությունը Ձեր կողմից հարցադրման ձևակերպումն է, որ խոսում եք արտաքին քաղաքականության տարբերություններից, ստանում դրա վերաբերյալ սպառիչ պատասխաններ, ասում՝ այդպես էլ պատասխան չտեսա, իմացեք՝ իմ, մեր ձևով քաղաքականությունը շատ ավելի խորքային է»։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց․ «Ուրախ եմ արձանագրել, որ ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք, երկուսս էլ թուրք ենք տեսել։ Եթե ընտրվեք, կկարողանանք համագործակցել»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: