Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել․
«Նուբարաշենում արձանագրված միջադեպի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ այն տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում։
Մահացած անձը, որը մուտք էր գործել աղբավայրի տարածք նշված հատվածից, համայնքային կազմակերպության աշխատակից չէ։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մարմինների կողմից իրականացվում են անհրաժեշտ ուսումնասիրություններ և քննչական գործողություններ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս այն լցվել է աշխատակցի վրա. նրա կյանքը փրկել չի հաջողվել։