«Խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետևանքներ»․ Նարեկ Կարապետյան

«Վաղը մենք ԱԺ-ում չենք լինելու։ Մեր հայրենակիցների հետ կլինենք Վաղարշապատում, որպեսզի բոլորը տեսնեն, որ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետևանքներ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարությամբ հանդես եկավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդ Նարեկ Կարապետյանը։

Օրվա առաջին կեսին խմբակցությունը կմասնակցի՞ խորհրդարանի աշխատանքներին, թե՞ ոչ, դեռ կքննարկեն։

Հիշեցնենք՝ վաղը կայանալու է Վեհափառ հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների «լիազորությունների չարաշահման» գործով  դատական առաջին նիստը։

Նարեկ Կարապետյանի բնութագրմամբ՝ դա աննախադեպ բան է, ՀՀ իշխանությունը խայտառակ քայլ է անում։

«Դատարանն իրավասություն չունի ՀԱԵ Վեհափառի, ՀԱԷ հիերարխիայի ուղղությամբ որևէ որոշում կայացնելու»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է վաղը Վեհափառին կալանքի տանեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment