«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կարծում է, որ ՔՊ-ն շատ սխալ կանի, եթե չընտրի ԱԺ փոխնախագահի իրենց թեկնածուին՝ Արամ Վարդևանյանին։
Մեկնաբանելով Վարդևանյանին ուղղված՝ ճամբարափոխ լինելու վերաբերյալ մեղադրանքները՝ Կարապետյանը չհամաձայնեց այդ որակման հետ՝ նշելով, որ մարդը զարգացման կարիք ունի։
«Ճիշտ է արել, որ եկել, մտել է «Ուժեղ Հայաստան»։ Մարդուն զարգացումը միշտ անհրաժեշտ է։ Քանի՞ համալսարան եք ավարտել. սկզբում մեկը, հետո՝ ուրիշը, հետո գնում ամենալավն եք ավարտում։ Հիմա ինքը եկել է ամենալավը»,- ասաց Կարապետյանը։
Կարապետյանը նաև հավելեց, որ եթե այսօր չավարտվի Վարդևանյանի ընտրությունը և շարունակվի վաղը, ապա միայն ընտրությունից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները կհեռանան խորհրդարանից՝ մասնակցելու Ամենայն հայոց կաթողիկոսի գործով նախնական դատական նիստին։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: