Չեմ ուզում, որ նա Բայդենի նման բեմից ընկնի․ Թրամփը թույլ չի տվել երեխան ընկնի (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լաս Վեգասում ունեցած ելույթի ժամանակ կանգնեցրել է բեմի եզր վազող երեխային և հայտարարել, որ չի ցանկանում, որպեսզի նա «լինի Բայդենի նման և ընկնի»։ Նրա ելույթի ուղիղ հեռարձակումը ցուցադրել է Սպիտակ տունը։

Ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահը որոշել է բեմ հրավիրել երիտասարդ ամուսնական զույգի՝ երեխաների հետ, որպեսզի նրանք պատմեն, թե ինչպես է Սպիտակ տան ներքին քաղաքականությունն անդրադարձել իրենց ընտանիքի վրա։ Երեխաներից մեկը, բարձրանալով բեմ, շարժվել է դեպի դրա եզրը, ինչից հետո Թրամփը արագ մոտեցել է, կանգնեցրել նրան և ասել. «Չեմ ուզում, որ նա Բայդենի նման բեմից ընկնի»։

ԱՄՆ նախագահը նախկինում բազմիցս հիշել է այն դեպքերը, երբ իր նախորդը՝ Ջո Բայդենը, սայթաքել կամ ընկել է։ Թրամփը պնդում էր, որ այդ միջադեպերը վկայում էին Բայդենի առողջական վիճակի վատթարացման և երկիրը ղեկավարելու նրա անկարողության մասին։

Leave a comment