Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Ասաադ աշ-Շիբանին Անկարայում բանակցությունների ժամանակ քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը, ահաբեկչության դեմ պայքարը և Սիրիայի հետպատերազմյան վերակառուցումը, հայտնել է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։
Ֆիդանի խոսքով՝ Պարսից ծոցի արաբական երկրների անվտանգությունը կարևոր է ամբողջ Մերձավոր Արևելքի կայունության համար։
Աշ-Շիբանին, իր հերթին, հայտարարել է, որ Սիրիան դատապարտում է տարածաշրջանի երկրների դեմ ցանկացած ագրեսիա։ Նա նաև մեղադրել է անօրինական զինված խմբավորումներին հարևան պետությունների սահմանային տարածքները Սիրիայի անվտանգությանը սպառնալու համար օգտագործելու մեջ և ընդգծել, որ Դամասկոսը վճռական է այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում։
Ֆիդանը հայտարարել է Սիրիայում բոլոր զինված խմբավորումների լիակատար զինաթափման անհրաժեշտության մասին՝ անկախ դրանց ծագումից։ Կողմերը քննարկել են նաև վնասված ենթակառուցվածքների վերականգնման, պետական ինստիտուտների ամրապնդման և սիրիացի փախստականների անվտանգ և կամավոր վերադարձի համար պայմանների ստեղծման հարցեր։